Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Սփամ՝ ե՞րբ, ի՞նչպես, ո՞րտեղ

Սփամ՝ ե՞րբ, ի՞նչպես, ո՞րտեղ

Մայիսի 3-ը համարվում է Սփամի` էլեկտրոնային փոստարկղերի տերերի գլխացավանքի ծննդյան օրը. սա պայմանավորված է նրանով, որ 1978թ. այս օրը ուղարկվել է պաշտոնապես գրանցված առաջին անցանկալի գովազդային նամակը: 

 

Չնայած նրան, որ սփամը՝ առանց բաժանորդների թույլտվությամբ ուղարկվող կպչուն գովազդը, ի հայտ է եկել մոտ քառասուն տարի առաջ, սակայն, միայն 1990-ական թվականներին` համացանցի զանգվածային տարածման դարաշրջանում, աշխարհն իմացավ «բնական աղետի» այն իրական չափերը, որին վերածվեց սփամը: Այս «Էլեկտրոնային աղբի» համար այսպիսի անվանում 1993թ. Usenet ցանցային ադմինիստրատոր Ջոել Ֆեռը տվեց:

 

Առաջին սփամ-նամակը 400 ստացողներին ուղարկվեց 1978թ. մայիսի 3-ին արդեն գոյություն չունեցող էլեկտրոնային սարքավորումներ պատրաստող DEC ընկերության կողմից, որն այս կերպ որոշեց շուկայում առաջ տանել իր նոր փոքր-համակարգիչները: Հաղորդագրությունն ուղարկվեց Արպանետ (Arpanet) կապի միջոցով, որը ժամանակակից համացանցի նախնին էր: 

 

Արպանետը ստեղծվել է 1968թ. ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով` միջուկային պատերազմի դեպքում որպես տեղեկության փոխանցող: Սկզբնական շրջանում նրան միացված էին Կալիֆորնիա նահանգի մի քանի առաջատար համալսարաններ, բայց շուտով կապը տարածվեց ողջ արևմտյան աշխարհով: Արպանետը դադարեց գեյություն ունենալ 1990թ., երբ նա, վերջիվերջո, տեխնիկապես հնացավ: 

 

«Սփամ» (SPiced hAM) անվանումը կրում է պահածոյացված մսի ապրանքանիշը` խոզի մսից պատրաստված կծու երշիկային աղացած միս: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (բրիտանական կղզիներում գործում էր քարտային համակարգի գործելու ընթացքում) «Սփամ»-ը ազատ վաճառքում գտնվող  քիչ մսամթերքներից մեկն էր: 

 

1970թ. բրիտանական հեռուստաէկրաններին հայտնվեց մի կատակերգություն, որում սրճարան էր պատկերված, որտեղ բոլոր ճաշատեսակները «Սփամ»-ից էին պատրաստված, և  որը հաճախորդներին հաջողությամբ գովազդվում էր: Այսպիսով, այս պահածոները համառ գովազդի խորհրդանիշը դարձան: 

 

Այժմ սփամը, փորձագետների խոսքերով, աճեց որպես մի ամբողջ հզոր ստվերային արդյունաբերության, որն օրական ավելի քան հարյուր միլիարդ էլեկտրոնային նամակներ է ուղարկում, որոնցից շատերը համակարգչային վիրուսներ են պարունակում: 

 

Վիճակագրական տվյալների համաձայն, համացանցով ուղարկվող բոլոր էլեկտրոնային նամակների մինչև  85%-ը սփամ են՝  ոչ պետքական տեղեկություններ: Այսպիսի նամակների մեծ մասը բարձրտեխնոլոգիական խմբավորումների կողմից համակարգիչները վիրուսներով բռնագրավելու ճանապարհով են ուղարկվում: 

 

Սպամը լայնորեն կիրառվում է ամենատարբեր հանցագործություններ, խարդախություններ իրականացնելու, այդ թվում` բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն առևանգելու համար:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ru.wikipedia.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ